Ծաղկաձորում «ունիկալ» գիտաժողով կանցկացվի
Հուլիսի 10-12-ը Ծաղկաձորում տեղի կունենա «Թյուրքական աշխարհ, Կովկաս և Իրան. Քաղաքակրթությունների փոխներգործության խաչմերուկ» խորագրով միջազգային գիտողով: Գիտաժողովի կազմակերպիչներն են «Իրան և Կովկաս» միջազգային պարբերականը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտը, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը, «ARMACAD» ասոցիացիան, Իրանալեզու հանրույթների ուսումնասիրության միջազգային ընկերակցությունը և «Պարթև» հայ-թուրքական համագործակցության կենտրոնը:
«Այս գիտաժողովը առաջին անգամ է նման ֆորմատով և նման խորագրով տեղի ունենում: Սա մեր հերթական գիտաժողովն է, սակայն ունիկալ է այն իմաստով, որ ուղղված է հետաքրքիր թեմայի՝ Թյուրքական աշխարհի, Կովկասի և Իրանի, այս երեք առանձին աշխարհագրական, հասարակական-քաղաքական, պատմական, մշակութային շրջանների համագործակցությանը», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյան:
Նշենք, որ այս գիտաժողովը թվով 7-որդն է, որ անցկացվում է Հայաստանում:
«Թուրքիան և Ադրբեջանը թյուրքական աշխարհի մի մասն է, փոքր մասը: Իսկական թյուրքական մասը գտնվում է Կենտրոնական Ասիայում: Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Թաթարստանը Ռուսաստանի տարածքում, հանդիսանում են թյուրքականության հիմնական կրողը: Այս ամբողջը թյուրքական աշխարհ է կոչվում: Այս կոնֆերանսը դրան է միտված՝ թյուրքական աշխարհի կապը Իրանի և Կովկասի հետ», - տեղեկացրեց բանախոսը:
Գիտաժողովի աշխատանքներին իրենց ներդրումն են ունենալու 21 երկրի մոտ 100 մասնակիցներ՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Թուրքիայից, Տաջիկստանից և այլն: Գիտաժողովը նախատեսվում է անցկացնել 2 տարին մեկ անգամ:
09.07.2009, 14:28
Aysor.am
16:24 • 19/05, Անցյալ տարի ամենից շատ այցելուներ ունեցած և անտեսված թանգարանները
16:04 • 19/05, Հիվանդությունների կանխարգելման գործում մեծ է ԶԼՄ-ների դերը
15:57 • 19/05, «ՏաԹևեր» ճոպանուղին արդեն գործում է
15:48 • 19/05, Լ. Ալավերդյան. Անելու եմ այն, ինչ ԱԺ-ում եմ արել, դասախոսելու եմ
15:41 • 19/05, Չիլիում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
15:30 • 19/05, Գարնանային զորակոչի գործընթացը թափանցիկ է անցնելու
15:17 • 19/05, Սպասել` Քոքոբելյանի և Արզումանյանի գործին
15:11 • 19/05, Ա. Աշոտյան. Սպասելիքները որոշ առարկաներից հաղթական են
15:00 • 19/05, Ահազանգ ռումբի մասին. Մոսկվայում շուկաներ են տարհանվել
14:37 • 19/05, «Ունենք առարկաներ, որտեղ մեր համաշխարհային համբավն անսասանելի է»
Գլխավոր